1720-ական թթ. պարսից Նադիր շահը մոտ 200 հայ ընտանիքներ (շուրջ 500 հոգի) Նոր Ջուղայից բռնագաղթեցրեց Քաբուլ: 1737 թ. նրանք եկեղեցի կառուցեցին աֆղանների մայրաքաղաքի Բալա-Հիսար ամրոցի տարածքում:
Այս հիշարժան տոնի եկեղեցական հիշատակության օրը կոչվում է տոն Սուրբ խաչի, բայց ժողովուրդը այն շարունակում է անվանել սբխեչ, ինչը սուրբ խաչի կրճատ տարբերակն է:
Որդյա՛կ, ըստ քո ունեցվածքի բարությո՛ւն արա և Տիրոջն արժանի զո՛հ մատուցիր։ Հիշի՛ր, որ մահը չի ուշանա, և գերեզմանի ուխտը քեզ հայտնի չէ։ Մինչև վախճանվելդ բարի՛ք արա քո բարեկամին, ձե՛ռք մեկնիր ըստ քո կարողության և տո՛ւր նրան։
Ամեն անգամ մյուռոնօրհնությանը նախորդող օրերին հայտարարվում է, թե մյուռոնը եփվում է մի քանի տասնյակ բույսերից ու ծաղիկներից, սակայն երբևէ չեմ հանդիպել այդ «բաղադրատոմսին»:
Սեպտեմբերի 6-ին Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, որտեղ հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։
«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար, մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար»,- ասաց Գարեգին Բ Հայրապետը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...